Հունիսի 3-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված մայիսին զինված ուժերում իրականացված միջոցառումների և աշխատանքների արդյունքների քննարկմանը: Խորհրդակցությանը նախանշվել են առաջիկա անելիքները: ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների, հանկարծակի ստուգումների, մշտական տեղակայման վայրերում և մարտական հենակետերում զինանձնակազմի զգոնության և կարգապահության, անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքների վրա: Անդրադառնալով առաջնագծում ինժեներական, ամրաշինական և անվտանգության կանոնների պահպանման աշխատանքներին՝ նա խորհրդակցության մասնակիցներին առաջադրել է որոշակի խնդիրներ:
Սեյրան Օհանյանը փաստել է, որ հաշվետու ժամանահատվածում պատշաճ մակարդակով կատարվել են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները: Մայիսին կատարված աշխատանքների և միջոցառումների արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ հայկական զինված ուժերն ունեն մարտունակության բարձր աստիճան և ունակ են կատարել առաջադրված խնդիրները: